top of page
Ի՞նչ կարգով է կատարվում վիճակահանությունը
​​
   Խաղարկությունն անց է կացվում ԱՄՆ-ում՝ հատուկ համակարգչի միջոցով։ Բոլոր տարածաշրջաններից ստացվող հայտերը ավտոմատ համարակալվում են համակարգչի կողմից և գրանցման ավարտից հետո համակարգիչը պատահական ընտրանքով որոշում է վիճակահանության շահողներին։ Շահողներն ըստ տարածաշրջանների տրվում է հերթական համարներ (case number)։ Համակարգչային խաղարկության ժամանակ բոլոր մասնակիցների շանսերը հավասար են։ Շահելու հավանականությունը կախված չէ Ձեր անձնական տվյալներից, հայտը շուտ կամ ուշ ուղարկելուց, կամ որևէ այլ հանգամանքից։ Ըստ էության խաղարկությանը մասնակցում են ոչ թե անձերը, այլ նրանց կցված համարները։ Այս փուլում հաշվի չեն առնվում մասնակցի տարիքը, կրթությունը, սեռը, աշխատանքը, ֆինանսական և գույքային հնարավորությունները, անձնական որևէ տվյալ։ Միայն շահած մասնակիցներից հաջորդ փուլում ԱՄՆ դեսպանատունը կպահանջի ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
   Խաղարկությամբ նախատեսված է ավելի շատ շահող, քան Գրին քարտ ստացող, քանի որ շահողների մի մասին դեսպանատունը մերժում է։ Մերժման պատճառներից մեկը հայտը լրացնելու ժամանակ թույլ տված սխալն է, այդ պատճառով հայտը լրացնելու համար խորհուրդ ենք տալիս դիմել մեր փորձառու մասնագետներին։ Բայց և կարող եք ինքնուրույն, անվճար լրացնել հայտը, եթե լիարժեք վստահ եք, որ սխալ թույլ չեք տա (խուսափեք նաև էժան լրացնող ոչ պրոֆեսիոնալներից), քանի որ ամենավատ տարբերակն այն է, երբ շահեք, ուրախանաք, ոգևորվեք, նախնական ծախսեր կատարեք, բայց դեսպանատունը մերժի՝ հայտը լրացնելու ժամանակ թույլ տված սխալի պատճառով։     
   Մենք երաշխավորում ենք փաստաթղթերի անթերի և ճշգրիտ լրացնելը, ապահովում ենք Ձեր մասնակցությունը և խաղարկությունից հետո շահողներին տեղեկացնում ենք այդ մասին։ Շահելուց հետո կարող ենք շարունակել հետագա գործընթացը՝ ԱՄՆ դեսպանատուն դիմելու, ներգաղթային վիզան ստանալու և ԱՄՆ մեկնելու համար։
bottom of page