top of page
Comp-learn.jpg

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

   Համակարգչային խոր գիտելիքներ ստանալը երբեք մի հետաձգեք վաղվա օրվան։

   Սկսեք հենց այսօր։ Այն ձեզ պետք է գալու մշտապես և ամենուր։

 

   Արմինֆո ընկերությունն ունի համակարգչային ծրագրերի դասավանդման 25 տարվա փորձառություն։ «Արմինֆո» ՍՊԸ-ի կազմակերպած դասընթացների մասնակիցները հիմնա­կա­նում ֆիզիկական անձեր են և իրավաբանական անձերի կողմից գոր­ծուղ­ված­ներ: Սովորողների մեջ գերակշռում են ուսանողները, ուսուցիչները, ատեստա­վորման նախապատրաստվող պետական ծառայողները, աշխա­տանք որոնող­ները: Վերջին շրջանում ավելացել են տարբեր քաղաքներից և երկրներից հեռահար սովորողները։ 2005-2012 թվականներին Կրթության և գիտության նախարարության ծրագրով իրականացրել է Լոռու և Տավուշի մարզերի բոլոր դպրոցների ուսուցիչների համա­կարգ­չա­յին գրագիտության, ՏՀՏ-ն ուսում­նա­կան գործընթացում կիրառելու ուղղությամբ վե­րապատրաստման աշխատանքներ: Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ծրագրով իրականացրել է գործազուրկ քաղաքացիների համակարգչային մասնագիտական ուսուցման դասըն­թաց­ներ:

 

   Արմինֆո ընկերությունում խորացված համակարգչային գիտելիքներ կարող է ստանալ ցանկացած անձ՝ անկախ տարիքից և նախնական գիտելիքներից, քանի որ մեզ մոտ դասընթացները միայն անհատական են, առանց խմբերի։

   Բացի այդ՝

   - Դասերի օրերը և ժամերը ընտրում է սովորողը։

   - Ուսուցանվող ծրագրերը ևս ընտրում է սովորողը՝ խորհրդակցելով մեր դասավանդողի հետ։

   - Դասաժամերի քանակը կախված է սովորողի նպատակներից՝ ինչ ծրագրեր և ինչ խորությամբ է ցանկանում սովորել։

   - Գործում է նաև օնլայն տարբերակը՝ Zoom-ով։

   - 1 դասաժամի տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե։

   - Տրվում է վկայական (հայերեն և անգլերեն լեզուներով) ։

   - Ուսման վճարը ամսական 38.000 դրամ է (12 դաս)։

   - Յուրաքանչյուր 12 դասից հետո՝ 1 դաս անվճար։

   - Կարճաժամկետ դասերի դեպքում՝ մեկ դասի արժեքը 3200 դրամ Է։

 

Ուսուցանվող ծրագրերն են՝

Windows, Word, Excel, Power point, Photoshop, Adobe InDesign, Սոց կայքեր, Corel Draw, Internet, E-mail, այլ ծրագրեր՝ սովորողի ընտրությամբ։

© 1997-2025   Arminfo LLC
  • Instagram
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • Pinterest
bottom of page