top of page

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՏՆԻՑ

ԳՐԻՆ ՔԱՐՏԻ խաղարկությանը մասնակցելու համար պարտադիր չէ այցելել «Արմինֆո» ընկերության գրասենյակ։ Կարող եք մասնակցել առանց տնից դուրս գալու։ Այս եղանակով կարող եք մասնակցել ցանկացած երկրից, ցանկացած գյուղից կամ քաղաքից։​

Ամեն ինչ շատ հեշտ է.​

Անհրաժեշտ է ուղարկել ընտանիքի բոլոր անդամների, այսինքն ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների փաստաթղթերի նկարները info@arminfo.com հասցեին (սա առավել ցանկալի տարբերակն է), սակայն կարող եք ուղարկել նաև հեռախոսով՝ +374-77-440144 համարին՝ նաև Viber, WhatsApp, Telegram։ Չափը և որակը էական չեն, սակայն կարևոր է, որ լինեն ընթեռնելի։​

- անձնագրերը,
- ծննդյան վկայականները։ (եթե երեխաները անձնագրեր չունեն ՝ ապա միայն ծննդյան վկայականները) ,
- ընտանիքի բոլոր անդամների լուսանկարները։​

Եթե վերը նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները հնարավոր չէ մեզ ներկայացնել, ապա անհրաժեշտ տվյալները կհայտնեք գրելով կամ հեռախոսազանգով։​

Գրին քարտի լուսանկարը պետք է համապատասխանի հստակ պահանջների։ Սակայն դուք կարող եք ուղարկել ցանկացած չափի լուսանկար։ Մենք այն կդարձնենք անհրաժեշտ չափի և ֆորմատի։ Միայն թե նկարը պետք է լինի․

  • պարզ, որակյալ,

  • հայացքը ուղիղ,

  • առանց գլխարկի, ակնոցների և զարդերի,

  • առանց ստվերների

  • ետևի ֆոնը պետք է լինի սպիտակ կամ շատ բաց գույն՝ առանց ավելորդ պատկերների։

- փաստաթղթերն ուղարկելու հետ նշեք նաև Ձեր հեռախոսահամարը, ամուսնական կարգավիճակը (չամուսնացած, ամուսնացած, ամուսնալուծված, այրի), կրթությունը (միջնակարգ, միջնակարգ մասնագիտական, բակալավր, մագիստրոս, գիտական աստիճան)։

Նշված փաստաթղթերն ստանալով՝ մենք կապահովենք Ձեր մասնակցությունն այս տարվա Գրին քարտի խաղարկությանը և Ձեզ կուղարկենք պաշտոնական հաստատման թերթիկը, որտեղ նշված կլինի Ձեր մասնակցության կոդը։ Այդ կոդը Ձեզ անհրաժեշտ կլինի ստուգելու համար՝ արդյոք շահել եք, թե ոչ (խաղարկության արդյունքները կհրապարակվեն 2025 թվականի մայիսին)։
Գրին քարտի մասնակցության արժեքը 4900 դրամ է։ Վճարը ևս կարող եք կատարել առցանց։ Կարող եք վճարել մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։
Եթե ամուսնացած եք, ապա շահելու հավանականությունը կրկնապատկելու համար լրացրեք առանձին մեկական հայտ ամուսնու և կնոջ համար (սակայն հիշեք, որ յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել միայն մեկ անգամ, այլապես բոլոր հայտերը կորակազրկվեն)։
Վճարման ձևերին ծանոթացեք  այստեղ ։
Եթե դեռևս ունեք հարցեր հեռակա մասնակցության վերաբերյալ, ապա այցելեք կամ զանգահարեք մեզ․​ 

Մեր հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել  այստեղ ։
 

  Հաճախակի տրվող հարցեր  

bottom of page