top of page

Ի՞ՆՉ Է ԳՐԻՆ ՔԱՐՏԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ

 

Գրին քարտը ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք տվող անձը հաստատող փաստաթուղթ է։ Այն իրավունք է տալիս ամբողջ ընտանիքով օրինական բնակվել ԱՄՆ-ում` ունենալով ԱՄՆ քաղաքացու բոլոր իրավունքները, բացի ընտրություններին մասնակցելու և որոշ պետական պաշտոններում աշխատելու իրավունքից։ Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս
- աշխատել,
- սովորել ԱՄՆ-ի դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում,
- զբաղվել գործարարությամբ,
- ունենալ անշարժ գույք ,
- վերցնել վարկեր՝ հիմնականում ցածր տոկոսներով,
- ստանալ թոշակներ, ստանալ նպաստներ։

Գրին քարտ ձեռք բերելու ամենահեշտ և բոլորին հասանելի ձևը գրին քարտի վիճակախաղին մասնակցելն է: Դրան կարող է մասնակցել չափահաս տարիքի ցանկացած անձ:​
Շահողներն ընտվում են համակարգչային պատահական ընտրությամբ: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի միջնակարգ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա ընթացքում (աշխատանքային փորձի վերաբերյալ կան հատուկ պահանջներ)։

Մասնակիցները կարող են հայտը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Յուրաքանչյուր տարվա խաղարկությանը մեկ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ: Մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում բոլոր հայտերը կորակազրկվեն։ Շահելու դեպքում ԱՄՆ մշտական բնակության իրավունք է ստանում շահողի ամբողջ ընտանիքը (ամուսիններ և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաներ)։

Գրին քարտի խաղարկությունն անվճար է՝ եթե ինքնուրույն լրացնեք հարցաթերթը պաշտոնական կայքում։ Սակայն պետք է ուշադիր լրացնեք յուրաքանչյուր կետ, քանի որ սխալ լրացված հարցաթերթիկը չեղյալ կդարձնի ձեր մասնակցությունը խաղարկությանը կամ շահելուց հետո կմերժվի դեսպանատան կողմից։ Սխալներից խուսափելու և շահելու շանսը չկորցնելու համար դիմեք «Արմինֆո» ընկերություն։ Մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ լրացնել դիմումը և կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Դիմումն ուղարկելուց հետո Ձեզ կտրվի պաշտոնական հաստատման թերթիկ այն մասին, որ Ձեր դիմումը ընդունվել է և Դուք խաղարկության մասնակից եք։ Ձեզ կտրվի մասնակիցի հատուկ կոդ, որով կարող եք ստուգել արդյունքները և տեղեկանալ՝ շահել եք, թե ոչ։

«Արմինֆո» ընկերությունում դիմումը լրացնելու դեպքում վճարում եք միայն մեր կատարած աշխատանքների վճարը 4900 դրամ (ամբողջ ընտանիքի համար)։ Կարող եք նախապես չվճարել, այլ վճարել մինչև 2025թ․ ապրիլի 1-ը։ Խաղարկությամբ նախատեսված է ավելի շատ շահող, քան Գրին քարտ ստացող, քանի որ շահողների մի մասին դեսպանատունը մերժում է։ Մերժման պատճառներից մեկը հայտը լրացնելու ժամանակ թույլ տված սխալն է, այդ պատճառով հայտը լրացնելու համար խորհուրդ ենք տալիս դիմել մեր փորձառու մասնագետներին։ Բայց և կարող եք ինքնուրույն, անվճար լրացնել հայտը, եթե լիարժեք վստահ եք, որ սխալ թույլ չեք տա (խուսափեք նաև էժան լրացնող ոչ պրոֆեսիոնալներից), քանի որ ամենավատ տարբերակն այն է, երբ շահեք, ուրախանաք, ոգևորվեք, նախնական ծախսեր կատարեք, բայց դեսպանատունը մերժի՝ հայտը լրացնելու ժամանակ թույլ տված սխալի պատճառով։ Մենք երաշխավորում ենք փաստաթղթերի անթերի և ճշգրիտ լրացնելը, ապահովում ենք Ձեր մասնակցությունը և խաղարկությունից հետո շահողներին տեղեկացնում ենք այդ մասին։ Շահելուց հետո մենք կշարունակել հետագա գործընթացը՝ ԱՄՆ դեսպանատուն դիմելու, ներգաղթային վիզան ստանալու և ԱՄՆ մեկնելու համար։

Հաշվի առնելով մասնակիցների մեծամասնության ցանկությունը՝ դիմողների փաստաթղթերի ընդունումը, լուսանկարումը, համակարգչային նախնական աշխատանքներն իրականացվում են Հայաստանում, իսկ դիմումը առցանց լրացվում և ուղարկվում է ԱՄՆ մեր մասնաճյուղից։​
Մասնակցելու համար պետք է «Արմինֆո» ընկերության գրասենյակ ներկայացնեք կամ առցանց (online) ուղարկեք ընտանիքի բոլոր անդամների, այսինքն` ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների
- անձնագրերը, կամ դրանց պատճենները,
- ծննդյան վկայականները, կամ դրանց պատճենները (եթե երեխաները անձնագրեր չունեն , ապա միայն ծննդյան վկայականները) ,
- ընտանիքի բոլոր անդամների լուսանկարները։

​Մեր գրասենյակ այցելողներին մենք կլուսանկարենք (անվճար): Եթե վերը նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները հնարավոր չէ մեզ ներկայացնել, ապա անհրաժեշտ տվյալները կհայտնեք բանավոր (իսկ առցանց դեպքում՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրությամբ)։​

Եթե ամուսնացած եք, ապա շահելու հավանականությունը կրկնապատկելու համար լրացրեք առանձին մեկական հայտ ամուսնու և կնոջ համար։
Հիշեք, որ յուրաքանչյուր անձ կարող է ուղարկել տարեկան միայն մեկ հայտ։ Մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում բոլոր հայտերը կորակազրկվեն։

Ի դեպ, կարող եք մասնակցել նաև գտնվելով ցանկացած երկրում, ցանկացած գյուղում կամ քաղաքում՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Պայմանները նկարագրված են  այստեղ ։

Շահելուց հետո մենք կկազմակերպենք հետագա ամբողջ գործընթացը և դուք կարող եք Հայաստան այցելել միայն մեկ անգամ՝ ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցին մասնակցելու համար։ Կարող ենք նաև հարցազրույցը նշանակել Ձեր նախընտրած երկրում։
Մենք ունենք ԳՐԻՆ ՔԱՐՏԻ փաստաթղթերի ձևակերպման 22 տարվա փորձ։ «Արմինֆո» ընկերությունն ունի մասնաճյուղեր Երևանում, Վանաձորում, ԱՄՆ-ում։

Մեր հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել 
 այստեղ ։

  Հաճախակի տրվող հարցեր  

bottom of page