top of page
abstract-background-images-26864-27580-hd-wallpapers.jpg

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԱՄՆ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

   Որպես կանոն, օտարերկրյա պետության քաղաքացին, որը ցանկանում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է առաջին հերթին ստանա ԱՄՆ վիզա, որը փակցվում է ճանապարհորդողի անձնագրում։
   Հայաստանի Հանրապետության քաղաքացին ԱՄՆ վիզա ստանալու համար պետք է դիմի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որը գտնվում է ք. Երևան 0082, Ամերիկյան փողոց 1 հասցեում։
   ԱՄՆ ճանապարհորդական վիզա ստանալու համար անհրաժեշտ քայլերը և փաստաթղթերի նախապատրաստումը կարող եք կատարել նաև ինքնուրույն՝ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի միջոցով։ Պետք է լինել շատ ուշադիր դիմումի առցանց ձևը անսխալ և անթերի լրացնելու, պահանջվող փաստաթղթերը ճիշտ նախապատրաստելու և հարցազրույցին ճիշտ նախապատրաստվելու հարցում։
   Որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ ԱՄՆ դեսպանատան կողմից վիզայի մերժման (որոշ դեպքերում` նաև մի քանի տարի ժամկետով)։ Հնարավոր սխալներից խուսափելու և վիզա ստանալու հավանականությունը մեծացնելու համար կարող եք դիմել «Արմինֆո» ընկերության փորձառու աշխատակազմին։ Մենք կնախապատրաստենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կհերթագրենք հարցազրույցի ԱՄՆ դեսպանատանը։

   Կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքից, ինչպես նաև արտերկրից։
Զանգահարեք. +374-77-440144 (Հայաստան), +1-747-7440744 (ԱՄՆ) (նույն համարներով՝ Viber, WhatsApp, Telegram)։

 
ՄԵԶ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՌԱՆՑ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ՝ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳՈՎ

​

   Պարտադիր չէ այցելել «Արմինֆո» ընկերության գրասենյակ։ Կարող եք դիմել առանց տնից դուրս գալու՝ ցանկացած երկրից, ցանկացած գյուղից կամ քաղաքից։​

Ամեն ինչ շատ հեշտ է.
Զանգահարեք. +374-77-440144 (Հայաստան), +1-747-7440744 (ԱՄՆ) (նույն համարներով՝ Viber, WhatsApp, Telegram)։
Կամ գրեք info@arminfo.com հասցեին:

Արժեքը 105000 դրամ է (ներառում է ԱՄՆ դեսպանատան 185 դոլար վճարը)։ Վճարը ևս կարող եք կատարել առցանց։
Վճարման ձևերին ծանոթացեք  այստեղ ։
 

© 1997-2025   Arminfo LLC
  • Instagram
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • Pinterest
bottom of page