«Արմինֆո» ՍՊԸ-ն գործունեությունն սկսել է
1997թ. հունիսի 13-ին:
Հիմնական գործունեության ոլորտը՝
համակարգչային ծառայություններ։
1998թ. հիմնադրել է «Մամուլի աջակցության կենտրոն» դուստր ձեռնարկությունը։
2001թ. հիմնադրել է Զանգվածային լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը։
Հիմնադրել և հրատարակել է «Տեսադաշտ» շաբաթաթերթը
1997 թվականից իրականցնում է համակարգչային, անգլերեն լեզվի, հաշվապահական ծրագրերի դասընթացներ։
«Արմինֆո» ՍՊԸ-ի կազմակերպած դասընթացների մասնակիցները հիմնականում ֆիզիկական անձեր են և իրավաբանական անձերի կողմից գործուղվածներ: Սովորողների մեջ գերակշռում են ուսանողները, ուսուցիչները, ատեստավորման նախապատրաստվող պետական ծառայողները, աշխատանք որոնողները: Վերջին շրջանում ավելացել են տարբեր քաղաքներից և երկրներից հեռահար սովորողները։
2005-2012 թվականներին Կրթության և գիտության նախարարության ծրագրով «Արմինֆո» ընկերությունը իրականացրել է Լոռու և Տավուշի մարզերի բոլոր դպրոցների ուսուցիչների համակարգչային գրագիտության, ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ վերապատրաստման աշխատանքներ:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ծրագրով իրականացրել է գործազուրկ քաղաքացիների համակարգչային մասնագիտական ուսուցման դասընթացներ:
2001 թվականին ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ Ջոն և Ջենիս Հահների նախաձեռնությամբ և մասնակցությամբ «Արմինֆո» ՍՊԸ-ում ներդրվել են դասընթացների անցկացման նոր մեթոդներ:
2005 թվականին իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ իտալական IFOA (Istituto Formazione Operatori Aziendali) կազմակերպության համար՝ որպես EC-ի և TACIS-ի “Support to the Development of an Integrated VET System” ծրագրի մոդուլներ կազմող փորձագետ (Հայաստանի մասնագիտական քոլեջներում մոդուլային համակարգչային ուսուցում անցկացնելու փորձնական ծրագիր):
«Արմինֆո» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղություններից է հրատարակչական աշխատանքների կատարումը: «Արմինֆո» հրատարակչության կողմից լույս են ընծայվել ուսումնական, գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական բովանդակությամբ 324 գրքեր և գրքույկներ: Դրանց թվում զգալի տեղ են զբաղեցնում տարբեր բնույթի ուսումնական ձեռնարկներ, որոնք տպագրության են հաստատվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կողմից:
1997 թվականից իրականացրել է 34 տպագիր լրատվամիջոցների համակարգչային ձևավորման, տեխնիկական խմբագրման աշխատանքներ:
«Արմինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների և ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ ։